Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.06.2015 | 00:03

Ես՝ Տերս, սիրում եմ արդարությունը և ատում հափշտակությունն ու անիրավությունը, արդարներին պիտի տամ իրենց վաստակը և հավիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ։ Պիտի ճանաչվեն նրանց սերունդը ազգերի մեջ և նրանց զավակները՝ ժողովուրդների մեջ. ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն, թե՝ «Սրանք Աստծու օրհնյալ զավակներն են», ու ցնծությամբ պիտի ուրախ լինեն ի Տեր։ Ես պիտի հրճվեմ Տիրոջով, որովհետև նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով։
Եսայի 61. 8-10

Դիտվել է՝ 2329

Մեկնաբանություններ